News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում մասնակցեց Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Յոհանես Հանը:

Ելույթ ունենալով հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Ինչպես նախատեսված էր վիլնյուսյան գագաժողովում ընդունված Հայաստան – ԵՄ համատեղ հռչակագրում, մենք աշխատել ենք մեր հարաբերությունների նոր իրավական հիմքի ստեղծման ուղղությամբ։ Մարտի 16-ին Հայաստանի եւ ԵՄ բանակցային թիմերը ավարտեցին ապագա իրավական հիմքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, եւ ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները կհաստատեն եվրոպական բանակցային թիմի մանդատը եւ մենք կսկսենք բանակցությունները»։

Խոսելով Հայաստան – Եվրոպական միություն քաղաքական երկխոսության մասին` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին ամսվա ընթացքում այն բավականին հագեցած էր. «Մարտի կեսին հանձնակատար Հանը այցելեց Երեւան եւ հանդիպումներ ունեցավ Նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ։ Երկուստեք վերահասատեցինք համապարփակ գործընկերություն ունենալու մեր ցանկությունը։ Այդ նույն օրերին Երեւանում ընթանում էր Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի չորրորդ 4-րդ լիագումար նիստը, որին հաջորդեց Հայաստան - ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ հանդիպումը»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ շարժունակության գործընկերությունը գործում է 2011թ.-ից, եւ դրա շրջանակներում մի շարք ծրագրեր են իրականացվում։ 2014թ. հունվարից ուժի մեջ են մտել ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը։ Ապրիլի 29-ին Բրյուսելում տեղի կունենան Հայաստան - ԵՄ՝ արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հերթական հանդիպումները, եւ մենք հուսով ենք, որ դրանց արդյունքում կկարողանանք մեկնարկել ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։

Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանն Էդվարդ Նալբանդանը անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Այս տարի նշվում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ մենք երախտապարտ ենք, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձեւ ընդունեց»։

«Սա եվրոպական քաղաքական դաշտի բոլոր քաղաքական խմբերի կողմից ներկայացված եւ ընդունված շրջադարձային բանաձեւ է։ Հարգանքի տուրք մատուցելով 1,5 մլն անմեղ հայ զոհերի հիշատակին՝ ԵՄ ամենաներկայացուցչական մարմինը կոչ արեց Հանձնաժողովին եւ Խորհրդին՝ եվրոպական համերաշխության եւ արդարադատության ոգով միանալու ոգեկոչմանը։

Այն կարեւոր ուղերձ է պարունակում Թուրքիային՝ առերեսվելու իր անցյալի հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ, այսպիսով, ճանապարհ հարթելու թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ իրական հաշտեցման համար», - ընդգծեց նախարար Նալբանդյանը։

Ելույթում ԱԳՆ ղեկավարն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. «Հայաստանը համոզված է, որ Եվրոպական տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն առաջնային կարեւորություն ունի կայունության, խաղաղության եւ զարգացման համար։ Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Մենք գնահատում ենք, որ Եվրոպական միությունը եւ նրա անունից Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը տարբեր առիթներով իրենց միանշանակ աջակցությունն են արտահայտել Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»։

Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարեւորեց Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման գործընթացը՝ ընդգծելով. «Հայաստանը գտնում է, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերը՝ առավել հեռանկարային տեսլականի միջոցով, որը կարող է կառուցվել հնարավորությունների եւ ոչ թե անհամատեղելիության վրա՝ դրանով իսկ թույլ չտալով նոր բաժանարար գծերի ստեղծումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ