NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Վանաձորում մի տղամարդ գողության նպատակով ներխուժել է տարեց թոշակառուի տուն եւ դանակի սպառնալիքով գումար պահանջել: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ի գիշերը:
Տարեց տղամարդը հրաժարվել է գումար տրամադրել, ինչի հետեւանքով քաշքշոց է սկսվել: Հանցագործը հրել-գցել է տանտիրոջը` այդ ընթացքում նրան հասցնելով դանակի վնասվածք:
Այնուհետեւ տղամարդը վերցրել է տանտիրոջ ունեցած 40 հազար դրամն ու դիմել փախուստի:
Ավելի ուշ տուժողին տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց: