News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջին երկու շաբաթների ընթացքում «Գուգլ» որոնման համակարգում աճել է «Հայոց ցեղասպանություն» բառը փնտրողների քանակը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում մարդկանց հետաքրքրությունն աճել է հենց Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցից եւ Վատիկանում Հռոմի պապի հայտարարությունից եւ մատուցած պատարագից հետո։

«Պետք չէ մոռանալ նաեւ, որ Եվրախորհրդարանն ընդունել է հատուկ բանաձեւ, բրիտանական եւ ամերիկյան մամուլն են սկսել գրել Հայոց ցեղասպանության մասին, SOAD-ն է սկսել համերգային շրջագայությունը, որի թեման հենց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Այս ամբողջը շատ ուժեղ ռեզոնանս է ստեղծում, բայց Քիմ Քարդաշյանն ու Հռոմի պապը պայթյունային էֆեկտ ունեցան։ Իհարկե, այսօր որոնողների թիվը նվազել է, սակայն Ցեղասպանության թեման չի փակվել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է, որ կարողանանք միջազգային հարթակում շարունակել պահել Ցեղասպանության թեման։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ