News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Պապի պատմական հայտարարությունից եւ հաջորդիվ Եվրախորհրդարանի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւից հետո ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քիրքը, Բարբարա Բոքսերը եւ Քորի Գարդները բանաձեւի փաթեթ են ներկայացրել, որը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հիման վրա հայ-թուրքական ամուր հարաբերություններ հաստատելու կոչ է անում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից։

Երկկուսակցական նախագիծը առաջ է քաշվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան հայտարարությունից առաջ, որը շատերը բեկումնային են համարում Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ քաղաքականության առումով։ Փաստաթղթի հեղինակները ողջունում են պոնտիֆիկոսի հայտարարությունը, որով նա «թուրքերի կողմից հայերի դեմ իրականացրած չարիքը կոչել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։

Նախագծի  համահեղինակները ընդգծել են Հայոց ցեղասպանության փաստի հաստատման հարցում ԱՄՆ քաղաքականության կարեւորությունը։ «100 տարի առաջ 1.5 մլն հայ  տղամարդիկ, կանայք եւ երեխաներ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել են թուրք օսմանների կողմից ։ Ժամանակն է, որպեսզի այդ չարիքը կոչվի այնպես, ինչպես այն իրականում եղել է, այն է՝ հայ ժողովրդի նպատակաուղղված բնաջնջում։ Բանաձեւը պարզ ասում է, որ անհնար է ժխտել ցեղասպանության փաստն ու Հայոց ցեղասպանության պատմությունը։ Այն ժամանակ, երբ աշխարհը պատրաստվում է ապրիլի 24-ը նշել իբրեւ Հայոց ցեղասպանության օր, ԱՄՆ-ը պետք է պարտավորություն ստանձնի ճանաչել այդ ցեղասպանության ամբողջական նշանակությունը, մասշտաբներն ու պատմությունը, որպեսզի հարգի անմեղ զոհերի հիշատակն ու ապագայում կանխի նման ողբերգությունները»,- նշել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը։

«Այս տարի լրանում է Ցեղասպանության 100-ամյակը։ Ողբերգություն, որը սեւ հետք թողեց աշխարհի խղճի վրա։ Ավելի քան 20 երկրներ, ԱՄՆ 43 նահանգ եւ Հռոմի Պապը միանշանակ հաստատել են Հայոց ցեղասպանության փաստը։ Հիմա ժամանակն է, որ ԱՄՆ-ը նույնպես միանա նրանց»,- ընդգծել է Բարբարա Բոքսերը։

«Պապի կոչը բոլորի հայացքներն ուղղում է այն ընտրությանը, որի առջեւ կանգնած է նախագահ Օբաման ապրիլի 24-ից առաջ։ Այն ժամանակ, երբ աշխարհը հետեւում է 100-ամյակին, նախագահ Օբաման պետք է որոշում կայացնի։ Նա կարող է ասել ճշմարտությունը եւ հաստատել Ցեղասպանության դեմ պայքարի գործում ԱՄՆ սկզբունքային ղեկավարության ժառանգությունը կամ կարող է տեղի տալ Անկարայի սպառնալիքներին՝ թույլ տալով թուրքական կառավարությանը խստացնել բերանը փակելու քաղաքականությունը, որը  նա փաթաթում է ԱՄՆ-ի կառավարությանը»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Նշենք, որ զուգահեռ փաստաթուղթը՝ Հայոց ցեղասպանության արդարության եւ ճշմարտության մասին բանաձեւի նախագիծը (H.Res.154) առաջ է քաշվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ