News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք ապրիլի 17-ին, ժամը 22.10-ին հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի հատվածի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 45-ամյա Էռնեստ Զ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի, իրանի վերին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 43-ամյա Էդմոնդ Զ.-ն:

Ըստ հարազատների` Էռնեստ եւ Էդմոնդ Զ.-երը վնասվածքը ստացել են Նորքում, վիճաբանության ժամանակ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Նորք-Մարաշ գերեզմանատան մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր-կտրող-գործիքով հարվածել է Էռնեստ եւ Էդմոնդ Զ.-երին եւ մարմնի տարբեր մասերում պատճառել  վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 17-ին, ժամը 21.00-ին, «Նորք-Մարաշ» գերեզմանատան մոտ, վիճաբանության ժամանակ, Էռնեստ եւ Էդմոնդ Զ.-երին դանակով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 26-ամյա Նիկոլայ Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 20-ին, ժամը 14.10-ին ինքնակամ ներկայացել է բաժանմունք եւ ներկայացրել հանցագործության գործիք  ծալովի դանակը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ