News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սոչիի դատարանը ՀՀ քաղաքացի Աշոտ Առաքելյանին տուգանել է 20 հազար ռուբլով Կրեմլում ահաբեկչության մասին կեղծ տեղեկության համար։ Գտնվելով ՌԴ տարածքում՝ Առաքելյանը զանգահարել էր ոստիկանություն եւ հաղորդել Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին։ Միջադեպը, որի համար 37-ամյա Առաքելյանը մի քանի ամիս ձերբակալված է եղել, տեղի էր ունեցել հունվարի 15-ին։

 «Դատարանը որոշել է, որ Առաքելյանը, ապօրինի գտնվելով Ռուսաստանում, ցանկանալով իր հանդեպ ուշադրություն հրավիրել, զանգահարել է հերթապահ մաս եւ կեղծ տեղեկություններ հաղորդել Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դատարանի դահլիճում ամբաստանյալը հայտարարել է, որ զղջում է իր արարքի համար։  Ի սկզբանե դատարանը որոշել էր նրան տուգանել 100 հազար ռուբլով, սակայն հաշվի առնելով ազատազրկման մեջ անցկացրած ժամանակահատվածը՝  նվազեցրել է տուգանքի չափը մինչեւ 20 հազար ռուբլի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի  բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Խուզարկություններով այս պահին ձերբակալված անձ չունենք ․ ՔԿ խոսնակ
Այս պահին ձերբակալված անձ չունենք․․․
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Գերմանիայում երկու գնացքներ են բախվել
Բախման պատճառները դեռ պարզ չեն։
Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով
Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաճախակի վարել է քրեական…
«Տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից». Ավանեսյանը՝ նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին
Հարցին՝ ինքը հարցաքննվե՞լ է, թե ոչ, նախարարը շեշտեց․ «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել…
Ամենաշատ