Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սայաթ-Նովա գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 56-ամյա Պավել Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա ապրիլի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, 46-ամյա Հակոբ Ա.-ի տան բակից գողացել է սայլակ եւ էլեկտրական զոդման ապարատ:
Նախապատրաստվում են նյութեր: