Ապրիլի 20-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Էդուարդ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր երաժշտական եւ արվեստի այլ գործերի ապօրինի պատճենահանման արդյունքում՝ անօրինական եկամուտ ստանալու մեղադրանքով: