Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 20-ին, ժամը 23.30-ին, Կիեւ-Երեւան չվերթի օդանավով ինքնակամ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 54-ամյա Մայիս Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 7-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի /թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ 1-ին մասի, 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: