News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջիկա օրերին ԵԽԽՎ-ի կողմից կընդունվի հայտարարություն, որտեղ խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը, ով այժմ գտնվում է Ստրասբուրգում եւ մասնակցում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին:

Հայտարարության մեջ դատապարտում են ցեղասպանությունները, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը: Պատգամավորը նշեց, որ Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը դիտվում է որպես հետագայում ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմ: «Հայտարարությանը միացել են շուրջ 200 պատվիրակներ, կարծում եմ՝ առաջիկա օրերին դա կընդունվի»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Խորհրդարանական վեհաժողովում նախատեսված է նաեւ ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որտեղ կներկայացվեն  եվրոպական մամուլի էջերում ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվությունը: «Կարծում եմ՝ բազմաթիվ պատվիրակներ կմասնակցեն, այլ միջոցառումներ եւս նախատեսված են ներկայացուցչության կողմից, պատվիրակության անդամները կմասնակցեն դրանց»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ երեկ տեղի է ունեցել ազատ քննարկում, որտեղ  Հայկական պատվիրակության անդամները հարց են բարձրացրել Ցեղասպանության վերաբերյալ:

Այլ զեկույցներ եւս կան ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում, մասնավորապես՝ իսլամական պետության գործողությունների արդյունքում առաջացած հումանիտար հետեւանքներին վերաբերող, այստեղ եւս մեր պատվիրակության անդամները գրանցված են եւ ելույթներ կունենան՝ բարձրացնելով Սիրիայի փախստականների, ընդհանրապես այսօր իսլամական  պետության կողմից քրիստոնյանների ջարդերի, կոտորածների վերաբերյալ հարցադրումներ կանեն:

Պատգամավորը նշեց, որ այսօր նախատեսված է միջոցառում, որտեղ կխոսվի Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին, Եվրոպայի խորհուրդը շարունակում է բարձրաձայնել այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանների եւ ակտիվիստների նկատմամբ իրականացվող խայտառակ  հետապնդումների մասին: «Այն քիչ անձինք, ովքեր տարատեսակ մեղադրանքներով դեռեւս բանտերում չեն, կխոսեն այդ մասին: Ընդամենը րոպեներ առաջ իրավական հարցերի հանձնաժողովի կողմից ընդունվեց հայտարարություն, որտեղ նշվում է, որ իրավական հարցերի հանձնաժողովը ցնցված է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Ռաուլ  Ջաֆարովի նկատմամբ կայացված դատավճռից: Հայտարարության մեջ նշվում է այն մասին, որ դա համարժեք չէ այն գործողություններին, որ ինքը իրականացրել է: Միայն այն պատճառով, որ նա եկավ ԵԽԽՎ եւ այստեղ խոսեց Ադրբեջանում տիրող խայտառակ իրավիճակի մասին, նա ազատազրկման դատապարտվեց»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ