News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրասիա միջազգային համալսարանն ապրիլի 20-ին հյուրընկալել է 1913-1916 թթ.-ին Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհուն՝ Հարվարդի համալսարանի դասախոս, հոգեբան, ազգությամբ հրեա Պամելա Շտայներին։

Հանդիպման ընթացքում ուսանողների կողմից հնչեցին հետաքրքիր հարցադրումներ, զրույցը ծավալվեց Հենրի Մորգենթաուի՝ որպես դեսպանի կատարած դերի, Հայոց ցեղասպանության ճանաչման, այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ այլ հարցերի շուրջ։

Տեղին էր նաեւ Սիրիայի արյունալի իրադարձությունները տեսած սիրիահայ մի երիտասարդի ուղղած հռետորական հարցը, ով իր նախնիների վերապրած ցեղասպանության կրկնությունն էր տեսել, այս անգամ՝ 21-րդ դարում, որովհետեւ չի դատապարտվել առաջինը։

Վկայակոչվեց ու որպես Հայոց ցեղասպանության մասին արժանահավատ վկայություններ պարունակող կարեւոր աղբյուր մատնանշվեց նաեւ դեսպան Մորգենթաուի հեղինակությամբ 1918-ին լույս տեսած, 1919-ին հայերեն թարգմանված եւ վերջերս վերահրատարակված «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գիրքը։ Հայտնի է, որ Մորգենթաուն դատապարտել է հայերի ցեղասպանությունը՝ որպես «ցեղի ոչնչացման արշավ»։

Մեծ դիվանագետի ծոռնուհու խոսքում կար հորդոր՝ հայ-թուրքական խնդիրներում սառույցը տեղից շարժելու համար, չմոռանալով տեղի ունեցածը, հարաբերություններում պահպանել հանդարտություն եւ հավասարակշռություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ