News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հայտարարությամբ փորձ է անում  զոհին եւ մարդասպանին նույն հարթության վրա դնել եւ մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Դավութօղլուի հայտարարությունը տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որով Թուրքիան առաջնորդվում է վերջին շրջանում։ «Դավութօղլուն վկայակոչում է Էրդողանի անցյալ տարվա հայտարարությունը։ Պետք է ասեմ, որ դա շատ վատ համեմատություն է, քանի որ չի կարելի զոհին եւ մարդասպանին դնել նույն հարթության վրա։

Երկրորդ հերթին, Դավութօղլուն նշում է, որ պատմությունը չպետք է վերածվի քաղաքական գործիքի։ Այո, պատմությունը չպետք է քաղաքական գործիք դառնա, սակայն հենց դա է անում Թուրքիայի կառավարությունը քարկոծելով բոլոր այն թուրք գործիչներին, որոնք խոսում են Հայոց ցեղասպանության մասին։ Եվ Սահմանադրության 301-րդ հոդվածը դրա վառ ապացույցն է։ Երրորդ հերթին՝ Դավութօղլուն ասում է, որ կարեւոր է առերեսվել անցյալին։ Դա այն է, ինչի մասին ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են։ Թուրքիայի իշխանություններն ու ժողովուրդը պետք է դեմ առ դեմ կանգնեն իրենց պատմությանը, որպեսզի ձերբազատվեն այդ բեռից։ Սակայն դրա փոխարեն Դավութօղլուն կեղծում է պատմությունը»,- ընդգծեց Շարմազանովը։ 

ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ Դավութօղլուի հայտարարության համաձայն՝ Թուրքիան կարեւոր դրական քայլեր է ձեռնարկում  տեսակետների ազատ արտահայտման եւ ազատ քննարկման համար։ «Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ բլեֆ։ Ես՝ որպես վերջին տարիներին աշխարհի շատ երկրներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպած մարդ, շատ լավ գիտեմ Թուրքիայի պրեսինգների մասին, ինչպես նաեւ Անկարայի կողմից այդ միջոցառումներն խանգարող քայլերի մասին, այնպես որ ծիծաղելի է, երբ Թուրքիան ասում է, թե ինքը ոչ մի բանի չի խոչընդոտում»,- նշեց Շարմազանովը։

Ինչ վերաբերում է Դավութօղլուի հայտարարություններին, թե Թուրքիան  չի անտեսի պատասխանատվությունը եւ կշարունակի անել ամեն բան խաղաղության եւ բարեկամության համար, Շարմազանովը նշեց. «Միգուցե խաղաղության ձեռքբերման հարցում թուրքերի եւ միջազգային հանրության կոչերն ու նպատակները տարբերվում են։ Եթե բարեկամություն եւ խաղաղություն հաստատել, նշանակում է փակել սահմանը, հարեւանին շրջափակման մեջ պահել, եթե բարեկամություն եւ խաղաղություն հաստատել, նշանակում է կեղծ  Գալիպոլի կազմակերպել եւ դրանով պատմական արդարության եւ խաղաղության հասնել, ապա  մեկնաբանություններն ավելորդ են»։

Ի պատասխան Դավութօղլուի այն հայտարարությանը, թե 1915թ. հայերի սպանությունները ցեղասպանություն չէր, փոխխոսնակը հայտարարեց. «Ես նրան հռետորական  հարց եմ տալիս. եթե պարոն Դավութօղլուն թուրքական իշխանությունների կողմից 1.5 մլն հայերի բնաջնջումը ցեղասպանություն չի համարում, ապա առաջարկում եմ դա այլ բառով բնութագրել»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ապրիլի 20-ին 1915թ. դեպքերի կապակցությամբ հատուկ ուղերձով դիմել էր հայերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Ամենաշատ