News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել  Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի  ծրագրի  աշխատանքային խմբի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ աշխատանքների իրականացման ընթացքին հետեւելու նպատակով Երեւան ժամանած  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  առեւտրի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության գործադիր բյուրոյի ղեկավարը:

Աշխատանքային խումբը նախարարին տեղեկացրել է, որ ավարտական փուլում են  դպրոցի նախագծային աշխատանքները, զուգահեռաբար ընթացքի մեջ են տարածքում գտնվող նախկին դպրոցի շենքի ապամոնտաժման աշխատանքները, այժմ նախապատրաստվում է  կառուցապատման ծրագրի պայմանագիրը, որը կողմերը կվավերացնեն առաջիկայում:

Կարեւորելով չինական դպրոցի ծրագրի նշանակությունը՝ կրթության, մշակույթի ոլորտում հայ-չինական հարաբերությունենրի ամրապնդման տեսանկյունից, նախարար Արմեն Աշոտյանը գուհունակությամբ արձանագրել է, որ չինական կողմը հետեւողականորեն իրագործում է ստանձնած պարտավորությունները: Միաժամանակ նախարարը հավաստիացրել է, որ հայկական կողմը եւս աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջացած բոլոր խնդիրներին պատրաստ է օպերատիվ լուծումներ տալ: Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է համատեղել ջանքերը, որպեսզի չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի կառուցապատման աշխատանքները մեկնարկեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ նախագծի տեխնիկական եւ կազմակերպչական այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ