Պարզվել է, որ այսօր՝ ապրիլի 21-ին, Երեւանում տրոլեյբուսի մեջ հայտնաբերված ականանման սարքը վտանգավոր չէ:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 11.50-ին ահազանգ էէ ստացվել, որ Երեւանի Էրեբունի փողոցում` կահույքի խանութի մոտակայքում կայանված տրոլեյբուսի մեջ, հայտնաբերվել է մարտկոցանման կասկածելի սարք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գտածոն ալկալային մարտկոց է, որն իրենից վտանգ չի ներկայացնում: