Խարկովում այրվել է Թուրքիայի հյուպատոսության ավտոմեքենան: Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել «ունեցվածքի դիտավորյալ վնասում» հոդվածի հատկանիշներով:
Խարկովի մարզի վարչակազմի կայքում նշվում է, որ մեքենան այրվել է նախօրեին երեկոյան Չայկովսկու փողոցի շենքերից մեկի բակում:
«Շենքի բակում այրվել է Խարկովում Թուրքիայի հյուպատոսությանը պատկանող Lexus LS 460 մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը»,-ասված է հաղորդագրությունում: Զոհեր ու տուժածներ չկան: Հրդեհի պատճառը պարզվում է:
Դեպքի վայր է ժամանել քննչական օպերատիվ խումբը՝ փորձագետներով: ԱԻՆ-ի ուժերով հրդեհը մարվել է:
Դեպքի առթիվ քննություն է ընթանում: