News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտի) իրականացվում են բարեկարգման աշխատանքներ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում կբարեկարգվի այգու 18846 քմ ընդհանուր մակերեսը, կապահովվի ժամանակակից լուծումներով արտաքին լուսավորություն, կփոխարինվեն ճեմուղիների եւ աստիճանների սալահատակները: Հարկ է նշել, որ իրականացվող ծրագրի արդյունքում այգու ներկայիս կանաչ մակերեսը զգալիորեն կընդլայնվի, կավելանա նաեւ ջրային մակերեսը:

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար այգին մատչելի ու հարմարավետ դարձնելու նպատակով էլ կկառուցվեն թեքահարթակներ:

Տպել
Ամենաշատ