News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրանն ու Ադրբեջանը մտադիր են պաշտպանության համատեղ հանձնաժողով ստեղծել։  Ինչպես հաղորդում  է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաք Այինը Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհգանի՝ Ադրբեջան կատարած այցից հետո։

Դեսպանը նշել է, որ համաձայն ընդունած որոշման՝ այդ հանձնաժողովը ղեկավարելու են Ադրբեջանի եւ Իրանի պաշտպանության նախարարները. «Երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ այդ հանձնաժողովի շրջանակներում կտարվեն քննարկումներ, կհնչեն առաջարկներ»։

Դիվանագետը նշել է, որ նախարարների  հանդիպումների 2-րդ կարեւոր թեման եղել են տարածաշրջանային հարցերը. «Աշխարհում եւ տարածաշրջանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ազդում են մեր տարածաշրջանի վրա։ Մասնավորապես քննարկվել են ԻՊ եւ «Ալ Քաիդա» խմբավորումների կողմից հնչող սպառնալիքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ