News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեւանա լճում կորած քաղաքացին՝  Ա. Մ.-ն, Արարատի մարզի Այգեստան գյուղից է: Գյուղապետ  Սոկրատ Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջինիս 4 համագյուղացիների հետ գնացել էր ձուկ բռնելու:

«Հինգ հոգով գնացել էին ձուկ բռնելու, Շորժայի ափի մոտ ընկել են հոսանքի մեջ, մյուսները փրկվել են, ինքը չի կարողացել փրկվի, քամին քշել է»,-ասաց գյուղապետը: Նա նշեց, որ համագյուղացիները եղել են փչովի նավակներով, մյուսներին հաջողվել է հասնել ափի մոտ, իսկ Ա.Մ.-ին քամին քշել է: Նրա նավակը հայտնաբերվել է ափից 5կմ հեռավորությամբ:

Սեւանա լճում կորած քաղաքացին ամուսնացած է, ունի երկու երեխա, մեկը ավարտել է համալսարանը եւ աշխատում է գյուղապետարանում, մյուսը դեռ ուսանոց է: Ա.Մ.-ի կինը ուսուցչուհի է: Ինքը՝ Այգեստանի կորած բնակիչը, զբաղվում էր տարբեր աշխատանքներով՝ գյուղատնտեսական, շինարարական, մեկնում էր արտագնա աշխատանքի: Առայժմ ջրափրկարարներին չի հաջողվում գտնել կորած քաղաքացուն:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էինք, որ ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռվացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է Ա. Մ.-ի ռետինե, մեկ տեղանոց նավակը. քաղաքացին չի հայտնաբերվել: Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն իրականացնում են որոնողական աշխատանքներ: Ժամը 14.10-ին քամու պատճառով աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Սեւանա լճում Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ապրիլի 21-ի ժամը 09.40-ի դրությամբ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Ամենաշատ