Warner Bros. ստուդիան հայտարարել է «Լեգո»-ի հաջորդ երեք անիմացիոն ֆիլմերի թողարկման մասին, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Այսպես, «Լեգո բեթմենը» կինոթատրոններում կհայտնվի 2017 թվականի փետրվարի 10-ից, «Նինձյագոն»՝ 2017-ի սեպտեմբերի 22-ից, իսկ «Լեգո. սիքվել ֆիլմ»-ը՝ 2018-ի մայիսի 18-ից: Ստուդիայում խոստանում են, որ այդ երեք ֆիլմերը միայն սկիզբն են բազմամյա ֆրանշիզայի, հաղորդում է Gazeta-ն:
«Լեգո. ֆիմ»-ը վարձույթում է հայտնվել 2014-ի փետրվարից: Մուլտֆիլմը ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի ու քննադատների կողմից: