Չինացի փրկարարները հայտնաբերել են ապրիլի 19-ին Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի ածխի հանքահորում արգելափակված 24 հանքափորներից 16-ի դիակները։ Երեք հանքափոր կենդանի է, եւս 5 մարդու ճակատագիր անհայտ է մնում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 7 զոհի մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ապրիլի 19-ի երեկոյան «Ցզյանցզյան» հանքահորում ջրի ներհոսք էր տեղի ունեցել, որի հետեւանքով փակվել խցանվել էր հանքահորի մուտքը։ Վթարի պահին հորում եղել էր 247 մարդ, որոնցից 223-ին դուրս էին բերել։ Հանքահորը պատկանում է Datong Coal Mine Group ընկերությանը։