Տրիպոլիում Իսպանիայի դեսպանատան մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, զոհեր չկան։ Շենքին զգալի վնաս է հասցվել, հաղորդել է Իսպանիայի արտգործնախարարությունը։
Իսպանիան անցած հուլիսի տարհանել էր Լիբիայում դեսպանատան աշխատակիցների մեծ մասին, այնտեղ այժմ մի քանի մարդ է աշխատում։ Քանի որ պայթյունը որոտացել է գիշերը, շենքում ոչ ոք չի եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Լիբիայի հեռուստատեսության փոխանցմամբ, պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Վերջին օրերին ահաբեկչական հարձակումներ են եղել Հարավային Կորեայի եւ Մարոկկոյի դեսպանատների դեմ։