News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանակն Էսէսի նախկին անդամ, 93-ամյա Օսկար Գրենինգը, որը մեղադրվում է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում 300 հազար անձանց սպանության մեջ, դատական լսումների ընթացքում ճանաչել է իր բարոյական մեղքը սպանվածների առջեւ։

«Կասկած չկա, որ ես բարոյապես մեղսակից եմ այդ հանցագործություններին։ Ես ներողություն եմ խնդրում»,- ասել է Գրենինգը։ Նա հաստատել է, որ 1942թ. համակենտրոնացման ճամբարում հայտնվելուն պես իմացել է գազային խցիկների մասին։

Ավելի վաղ սպանվածների հազարատները դատարանին խնդրել էին արդար վճիռ կայացնել եւ պատժել Գրենինգին, բայց նշել էին, թե անձնական հակակրանք չունեն ամբաստանյալի նկատմամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ