News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն որ այս օրերին Թուրքիան ապրում է իր նորագույն պատմության ամենածանր շրջանը այլեւս ոչ մեկի մոտ նույնիսկ ամենաչնչին կասկածը չի հարուցում: Այն անենլանելի վիճակը, որում այսօր գտնվում է թուրքական ղեկավարությունը նույնիսկ հասարակ քաղաքացու անզեն աչքով է տեսանելի: Քանզի այս օրերին հնչող, սահմաններ չճանաչող մեղադրանքների ահռելի տեղատարափը Թուրքիայի ղեկավար շրջանակներին պարզապես գցել է  ցայտնոտի մեջ:

Եթե ասենք, որ Թուրքիան չգիտեր իր գլխին գալիքը, ապա անկասկած սխալված կլինենք, քանի որ նրանց ղեկավարության համար արդեն տարիներ առաջ պարզ էր, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանը շատ ծանր ժամանակահատված կլինի նրանց համար: Բայց եթե նրանցից որեւէ մեկը նույնիսկ մտքի ծայրով անցկացներ այն, թե իրականում ինչ կլինի 100-ամյակի հետ կապված, ապա կերազեր, եթե այդ ժամանակահատվածը Թուրքիայի համար միայն ծանր լինելով սահմանափակվեր, քանզի ինչ մենք տեսնում ենք այսօր եւ կտեսնենք առջիկայում պարզապես մղձավանջ է Թուրքիայի համար, վատ երազ, որի պատճառով վերջինս նույնիսկ անքուն գիշերների թիվն Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ամբողջ աշխարհը այսօր խոսում է Հայոց ցեղասպանության մասին:

Խոսում է, ոգեկոչում, պատարագներ մատուցում, խաչքարներ կանգնեցնում, գիտաժողովներ կազմակերպում, բոլոր ազդեցիկ հանդեսներում նյութեր հրապարակում այդ մասին: Այս օրերին ամբողջ աշխարհը քնում եւ արթնանանում է` հայի վերապրած ցավը աչքերի առաջ եւ մտքում ունենալով: Այսինքն ստեղծվել է մի յուրատեսակ իրավիճակ, երբ ամբողջ աշխարհը տարբեր կողմերից շրջան կազմած հայացքները հառել է դեպի Փոքր Ասիա, եւ փորձում է հասկանալ, թե ինչն է եղել պատճառը, որ 100 տարի առաջ այստեղ ապրող մարդանման երեւույթը իրեն թույլ է տվել նման կերպ վարվել իր նմանի, իր հարեւանի, իր կողքինի հետ: Եվ այս ամենի վերջին օրերի գագաթնակետը հանդիսացավ Հռոմի Պապի կողմից հնչեցված խոսքերն ու կազմակերպված պատարագը, որը թուրքերի համար իսկական սառը ցնցուղ հանդիսացավ, որի ազդեցությունը դեռեւս չի անցել եւ չի էլ անցնելու: Չի անցնելու այնքան ժամանակ, որքան թուրքական մերօրյա կառավարությունները շարունակեն իրենց ժխտողական քաղաքականությունը:

Այն էլ մի բանի հանդեպ, որը վաղուց արդեն պարզ է ամենքին:

Այն որ Թուրքիան մեծ գումարներ է ծախսում, որպեսզի ամեն գնով ստվերի Հայոց ցեղասպանության 100-ամյակը, գաղտնիք չէ: Սակայն գնալով` այս ամենը, նմանվում է զրոյական արդյունքով խաղի, որի արդյունքում Թուրքիան եւ՛ կորցնում է իր գումարները, եւ՛ չի կարողանում հասնել իր նպատակին: Այդ գերնպատակին` Հայոց ցեղասպանության 100-ամյակը ստվերելուն,  հասնելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփը չանսաց եւ նույնսիկ դիմեց այնպիսի քայլի, որով նա անկասկած առաջին պատվավոր տեղը կզբաղեցներ «Ցինիզմի լավագույն օրինակ» մրցույթում: Ապրիլի 24-ին նախատեսված եւ Էրդողանի կողմից կազմակերպված Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները ամբողջովին հակառակ էֆեկտը ունեցան Էրդողանի համար եւ ետաթռիչքով (рикошет) հարվածեցին նրա ճակատին:

Այն որ այդ մտահղացումը իր նպատակին չծառայեց եւ հակառակ դրան աշխարհի առջեւ ավելի պարզորոշ կերպով ուրվագծեց թուրքական ղեկավար շրջանակների էժանագին մտածողությունը արդեն ակներեւ է: Այ եթե Էրդողանը նման մակարդակի ցածրարժեք տրյուկ աներ 12 տարեկանում Ստամբուլի իր հայրենի եւ քրեական անցյալով հարուստ Քյասըմ փաշա թաղամասի նավահանգստում լիմոնադ եւ քաղցրաբլիթ վաճառելու տարիներին (երիտասարդ տարիներին նա հենց դրանով էլ զբաղվում էր), ապա այդ քայլը որոշ չափով հասկանալի կլիներ: Սակայն, երբ պատկերացնում ես Թուրքիայի քաղաքական ու տնտեսական կշիռն ու նրա նախագահի մանկամիտ պահվածքն ու քայլերը նման կարեւորության հարցերի հետ կապված, ապա մնում է միայն ասել, որ Էրդողանը ժամանակին իր գործը չպետք է փոխեր. գուցե համաշխարհային լիմոնադագործությունը մեծ կորուստ է կրել, որ Էրդողանը ընտրեց քաղաքականության ոլորտը: Չգիտես, չես կարող ասել:

Ուղղակի այս պարագայում մի միտք է անցնում մարդու մտքով. Սաբանջիի կամ էլ Մարմարայի համալսարաններում սովորող առաջադեմ հայացքներով տոգորված թուրք երիտասարդը մեղք չունի, որ իր պապերը վայրի կենդանուց չեն տարբերվել, նրանք նաեւ մեղավոր չեն, որ թուրքական մերօրյա ղեկավարությունն էլ իրենց պապերի քայլերը փորձում է կոծկել: Այսինքն այդ թուրք երիտասարդը իր մեջքին կրում է մի բեռ, որը նա ցանկանում է թոթափել`ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը եւ իր պապերի սխալը: Սակայն թուրքական ղեկավարությունը ոչ միայն չի թողնում այդ երիտասարդին անել այդ քայլը, այլ նաեւ նոր ծանրություններ է ավելացնում այդ բեռին` շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը:

Վերջին օրերի իրադարձությունների շղթան նայելով` հարկ է արձանագրել մի փաստ: Փաստ, որ այնքան ժամանակ, ինչքան Թուրքիան չընդունի իր անցյալի սխալները, այս հուժկու ալիքը, որը թափվում է Թուրքիայի վրա կլինի անվերջ եւ կունենա ծովի էֆեկտ, որի ալիքները երբեք չեն ավարտվում, եւ ժամանակ առ ժամանակ զանազան հանգամանքներից ելենելով ավելի մեծ թափով են հարվածում ափին: Հարվածում են ուժգին, ապա թույլ, սակայն երբեք չի լինում այնպես, որ չհարվածեն:

 Եվ ի՞նչ է մնում անել թուրք ժողովրդին հիմա: Մնում է միայն ընտրել այնպիսի իշխանություն, որն ապագայում իր մեջ ուժ գտնի առերեսվելու սեփական պատմության հետ եւ այդ կերպ հնարավորություն տա թուրք ժողովրդին գոնե փոքր ինչ խիղճները մաքրել անցյալի տիղմից: Հակառակ պարգայում նման ժխտողականությամբ եւ իր դեսպաններին տարբեր երկրներից հետ կանչելով Թուրքիան կարող է այլեւս փակել իր համալսարանների դիվանագիտական ֆակուլտետները` պահանջարկի խիստ բացակայության հետ կապված, որի վերջնարդյունքը կհանդիսանա Թուրքիայի միջազգային իզոլացումը, որի ընթացքում նրա համար միակ սփոփանքը կհանդիսանա եղբայրական Ադրբեջանի հետ տարբեր ձեւաչափերի սիրախաղերը:

Արմեն Գեւորգյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ