News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հայկական երիտասարդական «Ազգային հիշողություն» կազմակերպությունը իր համաձայնությունը չի տվել Սոչիում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պաստառի ապամոնտաժման համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի հայ երիտասարդների «Ազգային հիշողություն» կոնգրեսի Սոչիի մասնաճյուղի նախագահ Արթուր Գեւորգյանը։ 

Նրա խոսքով՝ ապրիլի 13-ի խորհրդակցության ժամանակ, որի մասին ասված է Ներքին գործերի նախարարության Սոչի քաղաքի վարչության պետի ժ.պ Ս. Օգուրցովի նամակում, իրոք ներկա է եղել «Ազգային հիշողություն» կազմակերպության անդամ Կ.Զ.-ն։

Սակայն նա դեմ է եղել Սոչիի ղեկավարության այդ որոշմանը՝ պահանջելով հիմնավորել դրա օրինականությունը։ Ավելին՝ խորհրդակցությանը ներկա գտնվող ուժայինները ճնշում են գործադրել ակտիվիստի վրա։

Գեւորգյանը նշում է, որ ինքը այդ ժամանակ քաղաքում չի եղել եւ խիստ վրդովված է կատարվածի պատճառով։ 

«Մենք ոչ մի նպատակ չունենք ուռճացնել այս տհաճ միջադեպը։ Պարզապես մեզ չեն բացատրել, թե ինչու չի կարելի պաստառներ տեղադրել։ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը։ Ապրիլի 24-ին Պուտինը կգնա Երեւան։ Ինչպե՞ս հասկանալ, որ Մոսկվայում, Ռոստովում, Պյատիգորսկում, Արմավիրում եւ ռուսական այլ քաղաքներում պաստառներ տեղադրել կարելի է, իսկ Սոչիում՝ ոչ»։

Հարցին, թե երիտասարդական կազմակերպության ակտիվիստները պաստառը հետ վերադարձնելու համար որեւէ  քայլեր ձեռնարկելո՞ւ են, նա պատասխանել է, որ հարցը կլուծվի Մոսկվայի միջոցով։

Ռուսաստանի հայերի պաշտոնական օրաթերթ «Երկրամասի» գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօրվա դրությամբ Սոչիի իշխանությունների կողմից ոչ մի արձագանք չի եղել։

«Հայերը բարկացած են կատարվածից, չէ՞ որ նրանց մեծ մասը թուրքական յաթաղանից փրկվածների ժառանգներն են։ Ի միջի այլոց տհաճորեն զարմացած էին ոչ միայն հայերը, այլ նաեւ Սոչիում ապրող շատ ռուսներ, հույներ եւ չերքեզներ»,- ասաց Թավադյանը։

Նա նշել է, որ ապրիլի 13-ին խորհրդակցությանը ներկա գտնվող «Ռուսաստանի հայերի միության»  ակտիվիստները դեմ չեն եղել տեղական իշխանությունների գործողություններին։

«Երկրամասի» գլխավոր խմբագրի խոսքով՝ դա հնարավոր է բացատրել միայն նրանով, որ Ռուսաստանի հայերի միության տեղի մասնաճյուղը բացասաբար է վերաբերվում իրենից անկախ գործող  հայկական կազմակերպությունների գործունեությանը եւ երբեք դեմ չի գնում տեղական իշխանությունների կամքին։ Թավադյանը հավելեց, որ ինքը զարմացած է Ռուսաստանի հայերի միության ղեկավարի  դաշնային մակարդակում ունեցած դիրքորոշումից

Նշենք, որ NEWS.am-ի բոլոր փորձերը կապ հաստատել Ներքին գործերի նախարարության Սոչի քաղաքի վարչության պետի ժ.պ Ս. Օգուրցովի հետ, ապարդյուն էին։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Սոչիում ապամոնտաժել էին Ցեղասպանության 100-ամյակին  նվիրված պաստառները։ Պաստառների տեղադրման նախաձեռնողն է եղել Ռուսաստանի հայ երիտասարդների «Ազգային հիշողություն» կոնգրեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին. Գևորգ Դանիելյան
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր…
Ամենաշատ