News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է, որ Արփի Վարդանյանը նշանակվել է տարածաշրջանային տնօրենի նորաստեղծ պաշտոնում (տեղակայված է Երեւանում):

1994թ.-ից ի վեր Վարդանյանը երկար ժամանակ եղել է Համագումարի գործունեության աջակիցը: Նա աշխատակցել է Համագումարին եւ Երեւանում, եւ Վաշինգտոնում` զբաղեցնելով հետեւյալ պաշտոնները` տարածաշրջային տնօրեն, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (Վաշինգտոնում), Հայ-ամերիկյան գործակցության կոմիտեի եւ փորձնակության ծրագրի ղեկավար, եւ ՀԿ կենտրոնի տնօրեն:

Հայաստանի տարածաշրջանային գրասենյակը սերտորեն աշխատելու է Վաշինգտոնում Համագումարի կենտրոնակայանի եւ Լոս Անջելեսում, Կալիֆորնիայում եւ Բոստոնում տեղակայված Համագումարի մյուս գրասենյակների հետ: Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, Համագումարը վերակառուցում է իր` հայերի ձայնը Վաշինգտոնում առավել արդյունավետ բարձրաձայնելու  կարողությունը:

Նա հաջորդում է Արմինա Դարբինյանին, ով աշխատել է որպես Համագումարի երեւանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն 2010թ-ից մինչ այս տարվա ապրիլ ամիսը: Վարդանյանը ապրում է Հայաստանում 1993թ.-ից եւ իր մեծ փորձն է բերում իր հետ, քանի որ Համագումարի հետ աշխատելուց զատ, նա աշխատել է Հայ բարեգործական ընդհանուր միության եւ Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի (AMAP), Մարդկային զարգացում ՀԿ-ի հետ:

Համագումարի խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Գրիգորյանը նշել են, որ «Արփիի տաղանդը եւ ձեռք բերած փորձը Վաշինգտոնում, Հայաստանում,  եւ տարածաշրջանում անգնահատելի է, քանի որ մենք ակնկալում ենք ԱՄՆ - Հայաստան, ԱՄՆ - Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների հետագա ամրապնդում: Նրա աշխատանքի փորձը Համագումարի հետ օրինակելի է  եւ ակներեւ»:

Արմինա Դարբինյանի հրաժարականի հետ կապված` համանախագահներ Բարսամյանը եւ Գրիգորյանը հայտնեցին. «Արմինան կատարել է մեծ գործ, ներառյալ  շփման գծում Ադրբեջանի կողմից դեպի հայկական դպրոցներ եւ բնակելի տարածքներ կրակի արձակման փաստագրումը: Մենք ցանկանում ենք Արմինային ամենայն բարիք ապագայում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ