News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է, որ օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայությունն արդեն հասանելի է նոր հասցեներում։ Մասնավորապես, գերարագ ինտերնետ ծառայությունից այսուհետ կարող են օգտվել նաեւ Նորաշեն թաղամասի բնակիչները։

Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով` 10, 35, 50 եւ 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5000, 7000, 10000 եւ 13000 դրամ: 

«Այսօր Beeline-ը Հայաստանի ինտերնետի շուկայի բացարձակ առաջատարն է։ Ուսումնասիրելով  շուկան եւ մեր բաժանորդների պահանջները՝ մենք առաջարկում ենք այնպիսի ծառայություններ, որոնք ոչ միայն պարզ են եւ համար, այլ գին որակ համադրության լավագույն դրսեւորումներից  են։ «Beeline Ինտերնետ» ծառայությունը վերն ասվածի վառ ապացույցներից մեկն է.  մենք մտադիր ենք եւս մեկ անգամ ապացուցել մեր առաջատարությունն ու կրկին անգամ հանդես գալ որպես ոլորտի զարգացման առաջատար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline ինտերնետ» ծառայության բաժանորդներին հասանելի է Beeline IPTV ծառայությունն ընթացիկ շուկայական գներով: Hi-Line ծառայության գործող բաժանորդները կարող են միանալ «Beeline ինտերնետ» ծառայությանը` անկախ պայմանագրի ժամկետից: «Beeline ինտերնետ»-ին միանալու դեպքում Hi-Line ծառայության բաժանորդները կարող են պահպանել գործող ծառայությունը որպես պահուստային: Նրանց կառաջարկվի 4 մբ/վրկ արագությամբ հատուկ սակագնային փաթեթ` ամսական 90 դրամով:  

Նշենք, որ ծառայությունը նաեւ հասանելի է Նորքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածների բնակիչներին, ինչպես նաեւ Ավան թաղամասում: Beeline-ն ակտիվորեն կշարունակի ընդլայնել ծառայության աշխարհագրությունը մայրաքաղաքում:

Beeline-ի ծառայությունների եւ «Beeline ինտերնետ» ծառայության գործողության տարածքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի սպասարկման գրասենյակներում  կամ զանգահարելով 100 եւ 8070 հեռախոսահամարներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ