Շանհայի ավտոսրահը սկսել է ցուցադրել նորարարությունները։ Առաջին օրինակը Geely – Emgrand-ի 3-րդ սերնդի կոնցեպտուալ մոդելն է։
Geely Emgrand-ի դիզայնում օգտագործվել է Volvo ընկերության մշակումները, որոնք մի քանի տարի առաջ գնել էր Geely ավտոկոնցեռնը։ Չինացիների եւ շվեդների համատեղ աշխատանքը անդրադարձել է մեքենայի արտաքին տեսքի վրա, հայտնում է Informing-ը։
Ակնկալվում է, որ նորարարությունը ոչ միայն արտաքինից նման կլինի շվեդական ավտոարտադրողի մեքենաներին, այլ նաեւ կհամապատասխանի հուսալիության եւ ապահովության ժամանակակից ստանդարտներին։
Հաղորդվում է, որ Emgrand-ը կդառնա Volvo-ի մշակած պլատֆորմի վրա ստեղծված առաջին մեքենան։ Մեքենայի տեխնիկական հատվածի մասին ավտոարտադրողները լռում են։
Մեքենան կարտադրվի 2017թ. ոչ շուտ։