News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանի՝ «The Epoch Times»-ում հրապարակված հարցազրույցից:

Ինչ եք կարծում, ինչո՞ւ է Թուրքիայի կառավարությունը պատմականորեն հրաժարվում փակել փաստագրված այդ ցեղասպանության թեման եւ չի ճանաչում իրական պատմությունը:

Բազմաթիվ պատմական իրադարձություններ են տեղի ունեցել: Չնայած ես կարծում եմ, որ Թուրքիայի ժողովուրդը պատրաստ է քավել իր երկրի անցյալի համար մեղքը, կառավարությունը՝ ինչպես անցյալ, այնպես էլ այժմյան, ավելի պակաս են հակված դրան:

Ձեր կարծիքով, ի՞նչը կլինի պատմական այդ կարեւոր հարցի լուծման առաջին քայլը: Եվ ինչո՞ւ միջազգային դատարանները, ինչպիսին է ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, չի դիտարկում այդ հարցը:

Կարծում եմ, որ ճանաչումը պարզապես ժամանակի հարց է, որին մենք արժանի ենք: Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում իրավիճակը փոխվում է՝ Հայաստանի ժողովրդի եւ հայկական սփյուռքի համառ ջանքերի շնորհիվ, ինչպես նաեւ այն պատճառով, որ մարդիկ ավելի տեղեկացված են դառնում մարդու իրավունքների հարցերում:

Ի՞նչ կարող են անել այս կամ այն երկրի մտահոգ քաղաքացիները՝ այդ կարեւոր խնդիրը լուծելու համար:

Նրանք կարող են տեղեկանալ խնդրի մասին եւ իրենց ընկերների ու հարեւանների հետ խոսել ճանաչման անհրաժեշտության մասին: Նրանք կարող են նաեւ ապրիլի 24-ին ամենուր կանգնել հայերի կողքին եւ մեզ հետ միասին արդարություն պահանջել: Համերաշխությունը շատ կարեւոր է: Որքան ավելի եւ տարատեսակ լինի շարժումը, այնքան ավելի արագ մենք կհասնենք մեր նպատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը...
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային...
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ…
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Ամենաշատ