News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ 1915-ի հետ կապված ուղերձում անկեղծություն չկար, ավելին նա 1915-ը ցեղասպանություն անվանողներին մեղադրեց խտրականություն անելու եւ ատելություն սերմանելու մեջ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետը նշեց, որ Դավութօղլուի ուղերձը գրեթե կրկնում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախորդ տարվա ապրիլի 24-ից առաջ արված ուղերձը։

«Ուղերձում չկար նոր բան, իսկ հինն էլ ամբողջությամբ կեղծ էր։  Էրդողանի ուղերձից հետո անցել է մեկ տարի եւ արդեն հստակ է, որ ուղերձում նշված որեւէ կետ չի համապատասխանել իրականությանը։ Դավութօղլուն կրկին փորձում է մոլորեցնել։ Նա իր ուղերձում նշում է, թե ինչպես ամբողջ աշխարհում, Պոլսո հայոց պատրիարքարանն ապրիլի 24-ին հիշատակելու է մահացած օսմանցի հայերի հիշատակը, սակայն սա  սուտ է։ Պոլսո հայոց պատրիարքարանը չի մասնակցում աշխարհի հայկական եկեղեցիներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրականացվող արարողությանը, այլ ընդամենը ապրիլի 24-ին պատարագ է մատուցելու «ընդհանուր ցավի» համար»-նշեց Իսպիրյանը։

Թուրքագետը շեշտեց, որ Դավութօղլուի այսպես ասած «ցավակցական» ուղերձն այս տարի դարձել էր ավելի շատ մեղադրական դատավճիռ 1915-ը ցեղասպանություն անվանողների համար։

«Դավութօղլուն պնդել է, թե տեղի ունեցածը ցեղասպանություն ասելը ատելության սերմանում է եւ խտրականություն է ցավերի միջեւ»,-հիշեցրեց Իսպիրյանը՝ շեշտելով, որ Դավութօղլուի ուղերձում կրկին զոհն ու մարդասպանը նույն հարթության վրա էին դրվել, իսկ ուղերձն էլ ոչ թե ապրիլի 24-ի նախօրեին, այլ օրեր առաջ է արվում, ինչը պայմանավորված է Ցեղասպանության ճանաչման զարգացումներում թուրքական կողմի անհանգստությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ