News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայի ՌԼԴԿ խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին առաջարկել է նիտրատով տանձ ուտել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Պետդումայի ապրիլի 21-ի նիստի ժամանակ, երբ վարչապետն ավարտել է անցած տարվա կառավարության գործունեության հաշվետվության մասին ելույթը, Ժիրինովսկին ցուցադրել է, իր խոսքով, մեծ քանակությամբ նիտրատներ պարունակող տանձ, ինչպես նաեւ արտերկրում արտադրված անձեռոցիկ: «Ահա անձեռոցիկ: Կառավարությունն այն գնում է Շվեյցարիայից: Ինչ է, մեր մասնագետներն Իվանովոյում չե՞ն կարող այդպիսի անձեռոցիկ արտադրել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է տանձին. այն, Ժիրինովսկու պնդմամբ, այն գնում են Լեհաստանից, Արգենտինայից, Թուրքիայից, Բելգիայից, Նիդեռլանդներում: Նրա խոսքով, այդ տանձը նիտրատների վտանգավոր միացություններ է պարունակում. «ամբողջ երկիրն են թունավորում»:

Ելույթի ավարտին Ժիրինովսկին մոտեցել է Մեվեդեւին եւ առաջարկել համտեսել այն: Վարչապետը հրաժարվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ