News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին ծննդյան 89-րդ տարեդարձը նշում է ընտանեկան շրջապատում եւ սպասում է թոռնիկի կամ թոռնուհու լույս աշխարհ գալուն: Թագուհին իր քաղաքամերձ կալվածքում է՝ Վինձորի ամրոցում: Նա չի մասնակցելու պաշտոնական որեւէ միջոցառման:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ավանդույթի համաձայն՝ Եղիսաբեթ II-ի թագավորական գվարդիան տոնական համազգեստով հրավառություն է կազմակերպել Լոնդոնի Բուքինգեմյան պալատի հարեւանությամբ, լոնդոնյան Հայդ պարկում եւ Թեմզա գետի ափին՝ Թաուրի ամրոցի կողքին:

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթը Միդլթոնը, ներկայում Քենսինգթոնյան պալատում է: Բժիշկների կանխատեսմամբ, երեխան, ամենայն հավանականությամբ, լույս աշխարհ կգա շաբաթ՝ ապրիլի 25-ին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ