News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը ոչ մի բովանդակություն չի պարունակում, դրանից երեւում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության հետեւողականությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նշեց, որ այդ հայտարարությունը սպասելի էր, ոչ մի զարմանալի բան չկար, տպավորություն էր, թե մի փոքր մեղմված տարբերակով են մոտենում ժխտողականությանը, բայց դա ոչինչ չի փոխում հայ-թուրքական հարաբերություններում եւ Ցեղասպանության ճանաչման գործընթացում Թուրքիայի դիրքորոշման մեջ:

«Կարող ենք կարդալ եւ առաջ անցնել, մենք ուղիղ գնում ենք մեր նպատակներին, աշխարհն այսօր այլ ընկալում ունի, այն փոխվել է, մեր ուղղությունը՝ Ցեղասպանության համաշխարհային ճանաչման հասնելն է: Թուրքիան, որքան էլ հզոր պատկերացնի իրեն, չի կարող չառերեսվել Օսմանյան կայսրության կողմից կատարված հանցագործության հետ, նա պարտադրված է դա ճանաչելու: 100 տարի սպասել ենք, մի քանի տարի էլ կարող ենք պայքարել»,-ասա պատգամավորը:

Նա հույս հայտնեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները այսքանով չեն ավարտվի եւ սկսված գործընթացը, որի արդյունքն արդեն նկատելի է աս օրերին, շարունակություն կունենա, իշխանությոններն էլ գոնե այս հարցում հետեւողականություն կցուցաբերեն:

Պատգամավորը հույս հայտնեց, որ մի օր գուցե Թուրքիան փոխի իր վերաբերմունքը եւ քաղաքականությունը Հայաստանի եւ ԼՂՀ-ի նկատմամբ, «կապրենք, կտեսնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ