News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը որեւէ գին չունի, դրանով նա փորձում է իր անձնական դեմքը փրկել, ոչ Թուրքիայի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա նշեց, որ Թուրքիան իր անկախության 24 տարիերի ընթացքում Հայաստանի հանդեպ վարել է ապրիլյան դիվանագիտություն, այսինքն՝ ապրիլի 24-ին ընդառաջ ինչ-որ գործողություններ, փափուկ հայտարարություններ է անում՝ փորձելով աշխարհին ցույց տալ, թե տեսեք, մենք կողմ ենք հաշտության, իսկ ապրիլի 24-ից հետո մոռանում է այդ մասին եւ վարում կոշտ, նախապայմաններով քաղաքականություն, այդպես անցնում է մեկ տարի եւ նորից նույնը: «Քանի որ այլեւս հնարավոր չէ նույն պարզ մեսիջով ամեն անգամ աշխարհին դիմել, Թուրքիան սկսում է այլ գործողություններ անել, եկանք հասանք նրան, որ արձանագրություններ ստորագրվեց, բայց կյանքի չկոչվեց: Այն, ինչ այսօր իրենք անում են, կրկնոթյունն է: Կարծում եմ՝ Թուրքիայի հետ կվարվեն այնպես, ինչպես իրենք են վարվում մյուսների հետ, այսինքն՝ երբ մի ականջով մտնում, մյուսով դուրս է գալիս»,-ասաց պագամավորը:

Թեւան Պողոսանի գնահատմամբ՝ սա հայտարարություն է, որում նշված բառերը եթե Դավիթօղլուի շուրթերից չհնչեին, ապա կարելի էր խորը մտածել դրանց շուրջ, բայց մի մարդ, որը ունեցել է հնարավորություն իր ասածները կյանքի կոչելու եւ իրագործելու, բայց ոչինչ չի արել, նախապայմաններ է առաջ բերել, այլեւս որեւէ վստահություն չի ներշնչում:

Պատգամավորը շեշտեց, որ սա որեւէ գին չունեցող հայտարարություն է, որով Դավիթօղլուն փորձում է իր դեմքը փրկել անձնական իմաստով, ոչ Թուրքիայի: Նա նշեց, որ շատ ուրախ է, եթե Թուրքիան փորձում է ասել, որ փոփոխություններ են լինում, բայց նույն նժարով չես կարող չափել պատերազմը եւ Ցեղասպանությունը, պատերազմի արդյունքում Թուրքիային մնացել է մի մեծ պետություն, իսկ Ցեղասպանության արդյունքոմ մենք կորցրել ենք երկիր, հող, գենետիկ բալանս:

Նա հավելեց, որ եթե իսկապես Թուրքիան ցանկանում է քայլ անել, ապա մինչեւ ապրիլի 24-ը դեռ երկու օր ժամանակ կա, կարող է հայտարարել, որ բացում է սահմանը ՀՀ-ի հետ, հաստատում է դիվանագիտական հարաբերություններ,այդ ժամանակ կհավատան հայտարարությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ամենաշատ