News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել լրագրող Արմենակ Դավթյանի ձերբակալության վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է քաղաքացի Ա.Դավթյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու կասկածանքով։

2015 թվականի փետրվարին գրավոր հաղորդում է ստացվել Սյունիքի մարզի մի բնակչից, ըստ որի՝ Ա.Դավթյանը, 2011-2013թթ. իր վստահությունը չարաշահելով, տարբեր ծրագրեր իրականացնելու պատրվակով, իրենից հափշտակել է 18 մլն դրամ։ Բացի այդ,  պարտքով տվել է շուրջ 5 մլն դրամ, որը նույնպես չի վերադարձրել։

Դեպքի առթիվ փետրվարի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ, որոնք բավարար հիմք են հանդիսացել` Ա.Դավթյանին կասկածելու խարդախությամբ 18 մլն դրամ հափշտակելու մեջ։  2015 թվականի ապրիլի 20-ին վերջինս ձերբակալվել է, ինչի մասին, օրենքով սահմանված կարգով, տեղյակ են պահվել նրա հարազատները։

Ա.Դավթյանին պարզաբանվել են իր իրավունքները, եւ վերջինս ցանկություն է հայտնել ունենալ պաշտպան։ Կասկածյալի կողմից հրավիրված փաստաբանը ներգրավվել է որպես պաշտպան, ում մասնակցությամբ նա այսօր հարցաքննվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նշենք, որ այսօր համացանցում լուրեր էին տարածվել, որ երեկ՝ ապրիլի 20-ին, իր ծննդավայր քաղաք՝ Կապան է մեկնել «Աբովյան» հ/ը լուրերի բաժնի պատասխանատու, լրագրող Արմենակ Դավթյանը: Երեկվանից նրա հեռախոսն անհասանելի էր, գտնվելու վայրը՝ անհայտ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ