News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգությամբ հայ մոտ երեք տասնյակ բայքերներ աշխարհի տարբեր երկրներից մոտոցիկլետներով Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին։ ԱՄՆ-ից, Լիբանանից եւ Գերմանիայից ժամանած բայքերներին միանալու են նաեւ հայաստանցի բայքերները, որոնք ապրիլի 24-ին մոտոցիկլետներով գնալու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 մլն զոհերի հիշատակին։

«Մտահղացումը ծնվել է դեռ մի քանի տարի առաջ։ Ընկերներով որոշեցինք, որ 100-ամյա տարելիցին լինենք Հայաստանում։ Մեր մոտոցիկլետներն ուղարկել էինք Միլան, իսկ մենք մարտի 30-ին բոլորս հավաքվեցինք Միլանում, որտեղից օրական վեց ժամ մոտոցիկլ վարելով՝ հասանք Հունաստան, հետո Բուլղարիա, ապա Վրաստան։ Ճանապարհների վիճակը գնալով ավելի վատն էր դառնում, բայց մենք որոշել էինք եւ մեր նպատակից հետ չկանգնեցինք»,- NEWS.am-ին պատմեց Լոս Անջելեսից ժամանած Պերճ Գասպարյանը։

Նրա խոսքով՝ ճանապարհին իրենք իրենց հանդիպած բոլոր մարդկանց պատմել են Հայաստանի եւ Ցեղասպանության մասին։  Գերմանիայում ոմանք նույնիսկ ցանկացել են միանալ խմբին, սակայն չեն կարողացել, քանի որ խումբը միայն բայքերներից է կազմված։

Ապրիլի 28-ին բայքերները կհեռանան Հայաստանից, բայց արդեն օդանավերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
109 տարի անց. Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ու պահանջատիրության օր
Տեղահանվեց, սովամահ եւ տանջամահ արվեց 1,5 մլն հայ։  Խույս տալով պատասխանատվությունից՝ երիտթուրք...
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ամենաշատ