News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան պետք է վերջապես օգտագործի «ցեղասպանություն» եզրույթը եւ դադարեցնի ժխտողական քաղաքականությունը: Մի ամբողջ դար անց այդ վիրավորանքը պետք է դադարեցնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Միշել Ռիվասին:

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը կարեւոր քայլ է մի քանի պատճառներով: «Նախ՝ դա խորհրդարանների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է եվրոպական երկրներին, ինչպես դա 1987 թվականին արել է Եվրախորհրդարանը, եւ ինչպես դա արել է Ֆրանսիան 2001 թվականին՝ իմ լոբբինգի ազդեցությամբ, երբ ես Ֆրանսիայի խորհրդարանի անդամ էի: Երկրորդ, դրանով Թուրքիային կոչ է արվում օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ Թուրքիան միայն կշահի»,- ընդգծեց Միշել Ռիվասին:

Եվ երրորդը, ըստ պատգամավորի, այն Հայաստանին եւ Թուրքիային հաշտեցման, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու կոչ է պարունակում: Ըստ Ռիվասիի, դա բխում է ոչ միայն երկու երկրների, այլեւ Եվրամիության շահերից:

«Ապրիլի 12-ին Հռոմի Պապի մատուցած պատարագից հետո մենք իմացանք, որ Գերմանիան նույնպես պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հույս ունենք, որ բազմաթիվ երկրներ կհետեւեն այդ օրինակին: Մեր ճանաչման շնորհից կկարողանանք ազդել Թուրքիայի ժխտողական քաղաքականության վրա»,- ամփոփեց Միշել Ռիվասին:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունեց, որում Թուրքիային կոչ է արվում 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել, առերեսվել անցյալի հետ եւ շարունակել ջանքեր գործադրել՝ հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ