News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նոր հրապարակած պաշտոնական տվյալներով, մարտին Երեւանում մեկ կիլոգրամ բանանի միջին գինը կազմել է 1067 դրամ: Մարզերում բանանը ավելի թանկ է արժեցել՝ մինչեւ 1285 դրամ:

Ըստ ԱՎԾ պաշտոնական տվյալների, անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ բանանը թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Սա ուշագրավ է նրանով, որ այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, եւ բանանը այն հազվագյուտ ապրանքատեսակներից է, որի նկատմամբ ԵՏՄ-ում կիրառվող մաքսատուրքը ավելի ցածր է՝ 5 տոկոս, քան մինչ այդ ՀՀ սահմանած մաքսատուրքը 10 տոկոս:

Այլ կերպ ասած՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստան ներկրվող բանանի մաքսագերծման գինը նվազել է ուղիղ 5 տոկոսով եւ հետեւաբար՝ ճիշտ այդքանով նվազել է բանանի ինքնարժեքը: Մինչդեռ, ըստ պաշտոնական վիճակագրության, բանանը մեր խանութներում թանկացել է ավելի քան 10 տոկոսով:

Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ բանանի մոնոպոլ ներկրում իրականացնող «Քեթրին գրուպ» ընկերության շահույթը իր մոնոպոլ դիրքի շնորհիվ աճել է առնվազն 15 տոկոսով: Իսկ մի քանի շաբաթ առաջ Աժ-ում ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լոլոներ էր պատմում այդ ընկերության կողմից իր մոնոպոլ դիրքը չչարաշահելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ