News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Թուրքական քաղաքական վերնախավի ցայտնոտը վերածվել է շանտաժի: Շանտաժի մի ամբողջ փաթեթով ԱՄՆ-ում է արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, ով Վաշինգտոնում հանդիպումներ է ունենում Պետական դեպարտամենտում եւ այլ հաստատություններում՝ հասկացնելով, որ եթե ԱՄՆ-ն գործադիր իշխանության մակարդակով ճանաչի հայերի ցեղասպանությունը, ապա Թուրքիան որեւէ աջակցություն չի ցուցաբերի ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքում, արաբական աշխարհում, «Իսլամական պետության» դեմ պայքարում, Սիրիայում, Իրաքում եւ այլն:

Ավելին, Թուրքիան կարող է սառեցնել ԱՄՆ-ից գնվող զենքի գործարքները, որոնք մի քանի տասնյակ միլիարդ դոլարի են հասնում: Թուրքիան պահանջում է, որ ԱՄՆ-ն ոչ միայն չճանաչի հայերի ցեղասպանությունը, այլեւ ձեռնպահ մնա Երեւան բարձրաստիճան պաշտոնյա ուղարկելուց:

Նմանատիպ այլ փաթեթով էլ օրեր առաջ ՄԱԿ էր ժամանել Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն, իսկ երեկ էլ՝ փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Թուրքիան սպառնում է ՄԱԿ-ին որեւէ աջակցություն չցուցաբերել ամենատարբեր ծրագրերում, եթե ՄԱԿ-ը բարձր մակարդակով ներկայացված լինի Երեւանում ապրիլի 24-ին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ