News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները մայիսին կհանդիպեն Թուրքիայում, որի գլխավոր թեմաներից մեկը Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունն է լինելու՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի առաջնահերթությունների մեր գնահատականների համար հիմք ներկայացնել: Այդ առաջնահերթություններից մեկն էլ ռուսական ագրեսիան է Ուկրաինայի դեմ»,-ասել է Քերրին Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ Վաշինգթոնում ունեցած հանդիպման ժամանակ: Մեկ այլ առաջնահերթություն է նշվել «հարավի ծայրահեղականներից եկող սպառնալիքն է»:

Քերրին հայտնել է, որ մտադիր է մասնակցել Անթալիայում մայիսի 13-14-ին կայանալիք հանդիպմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ