News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանն առաջատար դիրք է գրավում ցեղասպանությունների կանխարգելման գործում։ Այդ մասին Երեւանում ընթացող Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում ասել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Նրա խոսքով, «ցեղասպանություն» եզրույթը առաջացավ հոլոքոստից հետո։ «Մենք չենք սիրում մտածել ցեղասպանության մասին, չենք սիրում դիտել սարսափների կադրերը։ Ես երախտապարտ եմ Հայաստանին, որ առաջատար դիրքեր է գրավում ցեղասպանությունների կանխման իմաստով։ Դա ոչ միայն թույլ կտա տեսնել, թե ինչ է կատարվել 100 տարի առաջ, այլեւ այն, թե ինչ է կատարվում հիմա»,- նշել է Օկամպոն։

Նա նկատել է, թե մինչ օրս շատ դժվար է կանխել այս հանցագործությունը։ «Կա միջազգային դատարան, որը ասում է, թե Ռուանդայում ցեղասպանություն է ընթանում, բայց միեւնույն է, մենք չենք կարողանում կանխել այդ հանցագործությունը։ Սիրիայում, Իրաքում այժմ էլ ցեղասպանություն է ընթանում։ Ոսւտի նման միջոցառումն այսօր շատ արդիական է»,- ասել է Օկամպոն։ 

Նշենք, որ Երեւանում ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետեւանքների վերացմանը եւ պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:

Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Ֆորումին մասնակցում է մոտ 600 մասնակից՝ հինգ տասնյակ երկրներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը վստահեցնում…
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, հետևաբար որքան շատ…
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբը
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Հայոց ցեղասպանության…
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Նրանք հայրենասիրական եւ ՀՅԴ-ին նվիրված երգեր ն երգել...
Անդադար աշխատել եմ, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ ու պատժամիջոցներ կիրառվեն. Ֆրանսուա-Քսավիե Բելամի
Հայերն ավելի ոչինչ չեն ուզում, քան խաղաղ ապրելը հողում, որը նշանավորել են...
Ցեղասպանության փաստը դեռ հերքվում է մեծ թվով դերակատարների կողմից. Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է...
Ամենաշատ