ՀՀ քաղաքացիների համար, այդ թվում արտերկրում բնակվող, պետք է հնարավորություն տալ աշխատելու հանրապետության արտահանող ընկերություններում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով շահութահարկի եւ եկամտահարկի օրենքներում փոփոխությունների նախագիծը:
Օրինագծերի համաձայն, հայկական արտահանող ընկերությունների աշխատակիցների համար, որոնք ՀՀ քաղաքացիներ են եւ աշխատում են արտերկրում, առաջարկվում է եկամտահարկը սահմանել 13 տոկոս (ներկայումս այն 24,4-36 տոկոս է):
Նա նշել է, որ հարկատեսակի նվազեցումը չի խախտի մրցակցությունը երկրի ներսում աշխատանքի շուկայում: