News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների թմրանյութերի դեմ պայքարի վարչության՝ DEA-ի ղեկավար Միշել Լեոնհարթը հրաժարական է տալիս սեքս-սկանդալի պատճառով։ Պարզվել է, որ նրա գործակալության աշխատակիցները մանսակցել են երեկույթների՝ կազմակերպված կոլումբիական թմրաբարոնների փողերով, հենց գործակալության գրասենյակներում։

Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ Լեոնհարթի պաշտոնանկության պատճառները նշված չեն։ Սակայն Reuters գործակալությունը նշում է, թե մարտի վերջին հրապարակվել էր հակաթմրանյութային գործակալների մասնակցությամբ սեքս-երեկույթների մասին զեկույցը, ապա Լենոհրաթն ինքը մանսակցել էր Սենատի լսումներին։ Սենատորները մտավախություն էին հայտնել, թե գործակալները կարող էին գաղտնի տեղեկությունների արտահոսք թույլ տալ, որը այնուհետ կարող էր հայտնվել կոլումբիական թմրաբարոնների տրամադրության տակ, հաղորդում է NEWSru.com-ը։

Ըստ զեկույցի, երեկույթները կազմակեպվել են գործակալության վարձած շենքերում, այսինքն այնպիսի վայրերում, ոտեղ կարող էին գաղտնի փաստաթղթեր լինել։ Նշվում է նաեւ, որ երեկույթները կազմակերպվել են 2001-2005 թվականներին Կոլումբիայում, դրանց հրավիրել են նաեւ մարմնավաճառների։ Ի դեպ, Լեոնհարթն այդ ժամանակ վարչության ղեկավարը չի եղել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ