News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը ողջունում է Ավստրիայի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնի՝ խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը:

Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությանը:

«Ավստրիայի խորհրդարանն ընդգծում է, որ ելնելով պատմական պատասխանատվությունից՝ Ավստրո-Հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ, իր պարտականություն է համարում այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել ու դատապարտել։ Ավստրիայի խորհրդարանը իր հայտարարության մեջ շեշտում է, որ նույնպես և Թուրքիայի պարտականությունն է հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելը:

Այս քայլով Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,-ասել է Նալբանդյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի 68-րդ լիագումար նիստը մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։  Նիստին ներկա պատգամավորները 1 րոպե լռությամբ հոտնկայս հարգել են անմեղ զոհերի հիշատակը։

Դրանից հետո Ավստրիայի խորհրդարանի 6 խորհրդարանական ուժերը համատեղ հայտարարությամբ ընդունել եւ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդարանի նախագահ Դորիս Բուրեսը 6 խմբակցությունների հայտարարությունը հայ եւ թուրք ժողովրդի հաշտության կոչ է համարել, որի հիմքում պետք է ընկած լինի պատմական մեղքի ճանաչումը։ Նշենք, որ նա կատարված մեծ ողբերգությունը որակեց ցեղասպանություն բառով։

Հիշեցնենք, որ Ավստրիայի խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունները Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը դատապարտող  համատեղ բանաձեւ էին ներկայացրել, որում նշվում է, որ Ավստրիան պարտավոր է կատարվածը ցեղասպանություն որակել եւ դատապարտել, ինչպես նաեւ Թուրքիային կոչ է արվում իր մութ անցյալի ցավոտ էջերը փակել եւ Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերը ցեղասպանություն ճանաչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ