News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը չի մեկնաբանել Սպիտակ Տան որոշումը, ըստ որի՝ նախագահ  Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում չի ասելու «ցեղասպանություն» բառը։

Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Վիգեն Սարգսյանը ասել է. «Չեմ կարող մեկնաբանել մի հայտարարություն, որը դեռ չի հնչել։ Երբ լինի, այդ ժամանակ էլ կխոսենք այդ հայտարարության մասին»։ Նա միաժամանակ նշել է, թե Միացյալ Նահանգներից Հայաստան է այցելելու նախագահական պատվիրակություն՝ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուի գլխավորությամբ, այսինքն՝ ԱՄՆ-ը բավական ներկայացուցչական կազմով է մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։

Դիտարկմանը, թե Թուրքիան հատուկ պատվիրակություն էր ուղարկել Միացյալ Նահանգներ՝ իրենց դիրքորոշումը հայտնելու համար, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Դրա մեջ չ մի նոր բան չեմ տեսնում, թուրքական պատվիրակություններն ամենուրեք են, Գերմանիայում, Ավստրիայում եւ այլ տեղերում եւս կային, բայց դա չխանգարեց, որ շատ երկրներ ընդունեն ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր, չխանգարեց Եվրախորհրդարանին անել իր քայլը»։

Ըստ Սարգսյանի, թուրքերի պահվածքի մեջ միշտ տեսնում ենք ժխտողականության միտում, թացը չորի հետ խառնելու միտում։ Թուրքական իշխանությունները փորձում են հանցագործին զոհի հետ նույն նժարին դնել՝ ասելով, թե հայերի հետ կատարվածը եղել է պատերազմի հետեւանքով։  «Շատերն ասում են, թե ցեղասպանություն տերմինը գոյություն չի ունեցել, ուստի դա ցեղասպանություն չէ, բայց Հոլոքոսթի ժամանակ էլ եզրույթը չի եղել։ Ռաֆայել Լեմկինը, որը տվել է ցեղասպանության սահմանումը, ասել է, որ դա այն է, ինչ կատարվեց հայերի հետ Առաջին, իսկ հրեաների հետ՝ Երկրորդ աշխարհամարտում»,- ամփոփել է Վիգեն Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում»…
2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
Պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը...
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Ամենաշատ