News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է առանձին երկկողմ շփումների ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը:

«Մենք դրան պատրաստ ենք, այդ թվում հյուսիսկորեացի առաջնորդի հետ առանձին երկկողմ շփումներին»,-լրագրողներին ասել է Ուշակովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կորեայի առաջնորդին հրավերը փոխանցվել է, տարբեր շփումների ժամանակ հաստատվել է, որ Կիմ Չեն Ընը պատրաստվում է այցելել Մոսկվա: Հիմա մշակվում են այդ այցելության պարամետրերը, որը դեռ մինչեւ վերջ համաձայնեցված չէ: Բայց մենք ելնում ենք նրանից, որ այցելելու խոստումը կիրականացվի»,-ասել է Ուշակովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ