News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իռլանդական Sinn Féin կուսակցությունը, որը հանդես է գալիս իռլանդացի ժողովրդի ինքնորոշման օգտին, կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իռլանդիայի կառավարությանը նման կոչ է արել խորհրդարանի պատգամավոր Շոն Կրոուն։ Այս մասին տեղեկացնում է կուսակցության պաշտոնական կայքը։

 «Այս շաբաթ իմ գործընկեր Ագնուս Օ՛Սնոդահը հայց էր ուղղել իռլանդական կառավարությանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ցեղասպանությունը ճանաչելու համար։

Պատասխանը ընդհանրապես ադեկվատ չէր։ Նրանում ասված էր, որ Իռլանդիայի կառավարությունը այդ հարցով, ի տարբերություն Հոլոքոստի եւ Ռուանդայի ցեղասպանության, չի ընդունել եւ չի ընդունելու ոչ մի դիրքորոշում։ 

1985թ. ՄԱԿ հանձնաժողովի զեկույցը եզրակացություն էր արել, որ 1915թ. հայերի հետ կատարվածը համապատասխանում է ցեղասպանություն եզրին։ Եվրախորհրդարանը մի շարք բանաձեւեր է ընդունել, աշխարհի 22 երկիր, որոնցից 12-ը՝ ԵՄ անդամներ, ճանաչել են ցեղասպանությունը։

Կան բազմաթիվ բանավոր եւ գրավոր վկայություններ, որ Օսմանյան կայսրության գործողությունները ցեղասպանություն էին։ Եթե մենք չենք ընդունում այն, ինչ անցյալում եղել է, մենք չենք կարող սովորել անցյալի սխալների վրա։ Համատեղ ջանքերով մենք պետք է հայտարարենք, որ մենք դեմ ենք պատմության շահարկմանը եւ միջազգային հանրության լռությանը, որը բազմապատկում է հայ ժողովրդի ցավը։ 

Ժխտումը առաջին հերթին վնասում է զոհերին եւ նրանց սերունդներին, այդ պատճառով շատերը Թուրքիայի հերքումը կրկնակի սպանություն են համարում։

«Ճանաչումը պետք է, որպեսզի փակվի այդ վերքը, եւ դա Հակաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մի մասն է»,- ասված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ