Եգիպտոսը դեռեւս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն եգիպտական հասարակությունը փորձում է ճնշում գործադրել կառավարության վրա, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում Եգիպտոսը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ալ Ահրամ» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ Գադ Իմադը:
Նրա խոսքով, Եգիպտոսի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ շատ լավ է, իսկ Թուրքիայի հետ՝ վատ, իսկ դա իր հերթին, նույնպես կարող է իր դերը խաղալ Ցեղասպանության ճանաչման հարցում:
«Մենք պետք է մեր ուժերը կենտրոնացնենք նրա վրա, որպեսզի Թուրքիան ինքը ճանաչի Ցեղասպանությունը»,-ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ, իր կարծիքով, վաղ թե ուշ, Թուրքիան ստիպված է լինելու դա անել, եւ չի բացառվում, որ դա տեղի ունենա մի քանի տարի անց: