News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թռիչքներն արգելելով անհնար է չեղարկել այն փաստը, որը 100 տարի առաջ հայ քրիստոնյաների դեմ սարսափելի հանցագործություն է իրագործվել, եւ որ դա իրականացրել են թուրքերը: Այդ մասին Բանյա Լուկա քաղաքի (Բոսնիայի եւ Հերցոգովինայի կազմում Սերբական Հանրապետության մայրաքաղաք) օդանավակայանում լրագրողներին հայտարարել է հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը: Այդ մասին հայտնում է Բոսնիայի Ռադիո եւ հեռուստատեսությունը (RTV BN):

Դոդիկը կատարվածի բնորոշումներ չի տվել, սակայն հայտարարել է, որ այս կերպ հնարավոր չէ չեղարկել այն փաստը, որը 100 տարի առաջ հայ քրիստոնյաների դեմ սարսափելի հանցագործություն է իրագործվել, եւ որ դա իրականացրել են թուրքերը: Դա այլ կերպ կոչել հնարավոր չէ, քանի որ կարճ ժամանակում 1.5 մլն հայ է սպանվել, ավելացրել է նա:

Դոդիկը հավելել է, որ նա պետք է ներկա գտնվեր զոհերի հիշատակի արարողությանը: Սակայն բուլղարական Բուրգասում նրան հայտնել են, որ Թուրքիայի օդային տարածքով թռիչքի թույլտվություն չի ստացվել:

«Մենք 10։45-ից մինչեւ 15։00-ն սպասեցինք, եւ որոշեցինք վերադառնալ, իսկ կստանանք արդյոք թույլտվություն՝ դեռ անհայտ է», - հայտարարել է Դոդիկը:

Օդաչու Սրետան Իլիչը նշել է, որ Հայաստանի իշխանությունները նրանց վայրէջքի թույլտվություն տվել են: «Սակայն Բուրգասում մեզ հաղորդեցին, որ Թուրքիայի տարածքով թռիչքը չի թույլատրվում», - հայտարարել է, Իլիչը՝ հավելելով, որ օդաչուները այս առիթով ոչ մի պարզաբանում չեն ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ