News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության ծառայողները Արտաշիսյան փողոցի թիվ 60 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սարգիս Ե.-ին եւ 1985 թ. ծնված Ստեփան Ա.-ին: Պարզվել է, որ վերջինս իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է գողացված ապրանքներ՝ զոդման ապարատ, ժամացույցի մարտկոցներ, պարկերի մեջ լցված ձեռնոցներ, պղնձյա մալուխ եւ անձեռոցիկներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ստեփան Ե.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նշված ապրանքները գողացել է Էրեբունի վարչական տարածքից:

Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ապրիլի 21-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ստեփան Ե.-ն տեխնիկական միջոցների գործադրմամբ կախովի փականը պոկելով՝ ապօրինի մուտք է գործել մի հիմնարկության պահեստ եւ գողացել 820.000 դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքներ:

Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ