Ապրիլի 22-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1967 թ. ծնված Հեկտոր Մ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է 7,62 մմ տ/չ 4 փամփուշտ եւ էլեկտրահարող 2 սարք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերը եւ հայտնաբերվածն ուղարկվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: